Պահեստազորայինների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՊՆ

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։ 

--00—ՄՀ