Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են. Գորիսի փոխհամայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

հայ

Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում անդրադարձել է Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։

Ըստ աղբյուրի՝ Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։

«Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են։ Մեր տղաները բարելավել են իրենց դիրքերը»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։ 24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 

--00—ԼՄ