Պատվաստումային օր Երևանում. նոյեմբերի 7-ին պատվաստումը կատարվելու է «Հիլլս» սպորտային համալիրում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

պատվաստում

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում ( Մոլդովական փողոց 27/1) տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում( «Հիլլս» սպորտային համալիրում):

--00--ԱԹ