Երևանի շարժական պատվաստումային շարժական կետերի ժամանակացույցը․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին պատվաստումային շարժական կետերը կգործեն հետևյալ հասցեներում․

Հյուսիսային պողոտա («Տաշիր սթրիթ»առևտրի կենտրոն) 12։00-ից 16։30։

«Ռոսիա մոլ» 12։00-ից 16։00։

«Ռիո մոլ» 14։00-ից 17։00։

Հունվարի երկուսին գործելու է Հյուսիսային պողոտայում («Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոն) տեղակայված պատվաստումային շարժական կետը՝ 12։00-ից 16։30։

Պատվաստումային շարժական կետերը չեն գործի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 6-ին։

--00--ԿԿ