Արամ Վարդևանյանը հերքում է Արմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

արմեն

Արմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հնարավոր է հրաժարվի մանդատից, փոխարենը ազատ արձակվի և վերադառնա հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի:

Արամ Վարդևանյանը հերքել է տեղեկությունը և այն որակել մանիպուլյացիայի, ստի հերթական դրսևորում:

«Այդ տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի, իրականության հետ աղերս ունի այն, որ այս իշխանությունները Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար են իրականացնում: Այն, որ պրն. Չարչյանը այս ժամանակահատվածում նաև կամային հատկանիշներ և սկզբունքայնություն է դրսևորվել, սա ևս փաստ է, նման բամբասանքների կարող եք չհավատալ: Կարող եմ ասել, որ Արմեն Չարչյանի կալանավորումը րոպե շուտ պետք է վերացվի և նա պետք է ազատ արձակվի», - ասել է նա:

--00—ԼՄ