«Նման պայմանում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է»․ Վարդևանյանն այցելել է Չարչյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աժ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տվյալներ է հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։

«Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ։ Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանն ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Երկրորդ հանգամանքը Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա   ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է, բայց թոքաբորբի առկայությունն ու «Ինսուլինի» նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,- ասել է Արամ Վարդևանյանը։

Ըստ պատգամավորի՝ Չարչյանը դժվարությամբ է  խոսում և հաղորդակցվում, այդ պատճառով իր տեսակցությունը կարճ է եղել։

Վարդևանյանը նաև ընդգծել է, որ առողջական լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, Վարդևանյանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում։

«Իր կամքը, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասել է նա։

--00—ԼՄ