Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

չավուշ

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։

Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց նաև քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին», - ասել է Չավուշօղլուն։

--00—ԼՄ

Տեսանյութեր