2022-ի պաշտպանական բյուջեն պլանից ավել է․ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճամփով ենք գնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2022-ի պաշտպանական բյուջեին՝ տեղեկացնելով, որ այն 2021-ի պլանից ավելի է 11 %-ով։

«2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլեով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը։ Բարելավելով սպայի ու սպայական ծառայության կերպարը՝ զարգացնելով և բարելավելով ՀՀ-ի պատշտպանական դոկտրինը։

Անվտանգության նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ 

Տեսանյութեր