Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

սևան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 11-17-ը։

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.53մ (17.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ջրառ չի իրականացվել, իսկ 2021 թվականի ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հոկտեմբերի 17-ը ներառյալ` կազմել է 227.651 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.923 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 17-ը ներառյալ՝ 145.076 մլն. մ³:

--00--ԱԹ