Վարժանք՝ ԱՀ-ի Մոր և մանկան առողջության կենտրոնում անձնակազմը 1,45 վայրկյանում տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Արցախի ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք` «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ծննդատան ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները՝ օդային տագնապի դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ» թեմայով:

Ըստ վարժանքի պլանի՝ հայտարարվում է պայմանական օդային տագնապ: Անձնակազմը 1 րոպե 45 վայրկյանում տարհանվում է շենքից և տեղաբաշխվում նախատեսված ապաստարանում:

Տագնապի ավարտից հետո վարժանքի ղեկավարի կողմից հրահանգ է տրվում փրկարար և հրշեջ խմբերին` իրականացնել շենքի հետախուզումը:

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում բնակչության, պետական կառավարման մարմինների և այլ օղակների պատրաստման և ուսուցման նպատակն է, որ բնակչության յուրաքանչյուր օղակ լինի պատրաստված և ուսուցանված՝ ռազմական գործողությունների և արտակարգ իրավիճակներում գործելու համար:

Քաղպաշտպանության օբյեկտային վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերություններն արձանագրվել են ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային բաժնի ծառայողների կողմից և քննարկվել բուժհաստատության տնօրինության հետ:

--00—ԼՄ