Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

վարժանք

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Կիպրոսի պաշտպանության նախարարության կայքը։

Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը ESEA առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում:

«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի  միջև Եռակողմ համագործակցության ծրագրի իրականացման հետ համատեղ, զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի գերազանց համագործակցությունը»,- նշում է կայքը։

--00--ԱԹ