Հաշվարկվել է մոտ 93 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 20 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

  • Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
  • Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.838.228 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
  • Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 6 դեպք:

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 28 գործ (ընդհանուր՝ 3.359.500 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.621.700 ՀՀ դրամ:

Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 6 հանձնարարագիր, որից՝

3-ը՝ արտադրություն,
1-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ ջրամատակարարում,
1-ը՝ շինարարություն,

Նախկինում իրականացված թվով 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.350.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 17.744 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

--00--ԱԹ