N զորամիավորումում ներկայացվել է պատվաստանյութերի մասին տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 1-ին N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր  Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Քննարկվել են զինծառայողների  ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական և գործնական գիտելիքների կատարելագործման և այլ հարցեր։ Ներկայացվել է նաև Covid-19-ի դեմ պատվաստումների, պատվաստանյութերի և դրանց արդյունավետության մասին տեղեկատվություն, զինծառայողներին հուզող հարցերի շուրջ տրվել են պարզաբանումներ:

--0--ԿԿ