Գագիկ Ջհանգիրյանն այցելել է Լոռի և Արմավիր, ծանոթացել՝ նոր դատավորների պայմաններին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ:

Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր:

Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:

Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:

Մարզային հանդիպումները շարունակական են լինելու:

 --00—ՄՀ