Դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

սան.

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմվիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։

Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների  դոտացիաները։

Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։ «Կատարված փոփոխությունը շատ մեծ է և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումաներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելու համար»,-ասել է նախարարը։

Նշենք, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։

Արմավիրի մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Ֆերիկ  համայնքին։

1

--00—ԼՀ