Champions Chess Tour․ Արոնյանը հաղթել է 4-րդ տուրում և պահպանել է տեղը լավագույն եռյակում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Արոնյան

Լևոն Արոնյանը հաղթել է Անիշ Գիրիին Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 4-րդ տուրում։ Մրցախաղն ավարտվել է 3-1 հաշվով։

Այս տուրից հետո Արոնյանը 3-րդ հորիզոնականում է, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղում Ուեսլի Սոն է: Գրել է Armsport.am-ը։

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

Հավելենք, որ Արոնյանը շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

 --00—ՄՀ