ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:
Համլետ Գասպարյանը 71 տարեկան էր, նա լրատվադաշտի մոհիկաններից էր` 1989-95 թվականներին «Ազգ» օրաթերթի խմբագիրն է եղել, 1997-1998 թթ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն։
1998-2002 թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական, ապա 2006-2008 թթ`արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
2010 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Բազմաթիվ հոդվածների, թարգմանությունների հեղինակ է: 2017 թվականից Արմեն Սարգսյանի խորհրդականն էր:
--00--ԿԿ