Ռուբեն Կարապետյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից. հրամանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Քաղաքական

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Ռուբեն Կարապետյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Ռուբեն Կարապետյանին 2022 թվականի հունվարի 27-ից ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»:

--00--ԿԿ