Երևանի Կենտրոնի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են անցկացրել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

ստուգայց

Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել:

Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանրապես եղել են առանց դիմակի:

Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:
Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

  --00—ՄՀ