Իրականացվել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում բեռնարկղերով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

գնացք

Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:

Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.

ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) – Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);
երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) – Զաբայկալսկ կայարան (ՌԴ) – Վլադիկավկազ կայարան (ՌԴ); ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) – Երևան (ՀՀ):

Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր:

--00--ԱՀ