Վերաքննիչ դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

նկար

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում  ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Պողոսյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը:

--00—ԼՄ