Հայաստանում իրենց «քաղհասարակություն» հռչակածները  հայ ազգի շահերի հետ կապ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Այն, որ Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով տարիներով բուծած իրավապաշտպանները, «քաղաքացիական հասարակությունը» լուռ-լուռ են (կամ էլ քարը պայթի տենց 2–3 ամիսը մեկ մի զգուշավոր հայտարարություն են անում), երբ զանգվածաբար բացահայտ քաղաքական հետապնդումների են ենթարկվում ՏԻՄ ղեկավարները, ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Հայաստանում իրենց «քաղհասարակություն» հռչակածները Հայաստանի քաղաքացիների և ընդհանրապես հայ ազգի շահերի հետ կապ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Ասենք՝ ինչքանով ԱՄՆ կամ Ռուսաստանի կամ ԵՄ կազմակերպությունների օտարազգի աշխատողներն են «հայկական քաղհասարակություն», այնքան էլ այս մարդիկ են «հայկական»»,- գրել է Վրթանեսյանը։

--00--ԱՀ