Քոչարյանն ու Փաշինյանն արդեն նստել են մեկ սեղանի շուրջ. ԱԺ-ում պրոցեսը սկսված է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Ինչպես էլ մենք գնահատենք, խորհրդարանը մեծ հաշվով այդ սեղանն է, այն ինստիտուտն է, որի շուրջ այսօր պետք է նստեն և նստած են խորհրդարան անցած ուժերի ղեկավարները։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ չափազանց բարդ է լինելու այս ընդդիմության համար փողոցային հարթակից ու հռետորաբանությունից անցում կատարել խորհրդարան, որը շատ հարցերում ենթադրում է մեկ սեղանի տրամաբանություն: 

Ըստ նրա՝ եթե ընտրության արդյունքը ճանաչվել է, սա արդեն իսկ ինչ-որ քայլ է, և կարելի է ասել, այդ պրոցեսն սկսված է։ Ի՞նչ դինամիկայով ու ի՞նչ արդյունքով կընթանա, սա արդեն այլ հարց է՝ բաղկացած բազմաթիվ գործոններից ու հանգամանքներից: 

Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային իրադրության հետ կապված զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների համատեքստում անվտանգային հարցերին:  

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ