Գուցե Ոսկեպարը հատվածն է, որ անկլավային հարցեր կան դրա համար են սահմանապահներ տեղակայվում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

Անկլավների հարցը երբևիցե չի կարող լուծվել, եթե չկան համապատասխան պայմաններ սահմանները ճշտելու համար, այսինքն՝ առանց սահմանագծման և սահմանազատման: Այս մասին 24News -ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալվ Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահների տեղակայմանը:

Նրա խոսքով՝ այսօր շրջանառության մեջ է դրվում 2010 թվականի վարչատարածքայինի մասին օրենքը, սակայն այն ներքին կիրառման համար է, իսկ արտաքին կիրառման համար պետք է երկար խորհել, փաստաթղթեր և պատմական իրողությունները բացահայտել, որպեսզի Ադրբեջանի հետ պատմական սահմանները գծվեն:

«Սահմանագծման գործողությունները լինում են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, իսկ եթե այսօր ստորագրվի խաղաղության պայմանագիր, նշանակում է Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը մեծ վնաս կհասցնի Արցախի խնդրին,ՀՀ իշխանությունները դրա մասին պետք է մտածեն: Իսկ ինչ վերաբերում  է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայմանն, ապա իմ կարծիքով, բոլոր նախապատրաստական աշխատանքները կապված են անկլավների հարցում Ադրբեջանին զիջումներ անելու համար»,-հավելեց նա:

--00--ԿԿ