Կկայանա Հայկյան մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

հայկյան

«Armenia First» նախաձեռնությունը և «Help Foundation» հիմնադրամը համատեղ ներկայացնում են Հայկյան մրցանակաբաշխությունը։ 

«Հայաստանն ու Արցախը հիմա առավել քան երբևէ իր զավակների կարիքն ունեն։ Մեր հայրենիքին 44 օրյա պատերազմի և դրան նախորդած արհավիրքների ժամանակ ոլորտային օժանդակություններն ու բնակչության կարիքների ապահովումը, ինչպես նաև առաջնագիծը եղել են հայորդիների հոգածության ու ուշադրության կենտրոնում։

Այս անգամ Հայկյանը նվիրված է մեր հայրենիքի մտահոգություններով ապրող հայորդիներին։

Մեր հայրենիքի համար այս դժվարին պահին Հայկյանի առաքելությունը բոլորիս ջանքերի մեկտեղումն է՝ ծառացած դժվարությունները փոքր ինչ թեթևացնելու բոլորիս անկեղծ ցանկությունը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում»։

--00—ՄՀ