ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը մեկնաբանել է Բաքու չայցելելու մասին իր երկրի խորհրդարանի կոչը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

դեսպան

Պետք է տարբերակենք այն, ինչը մեր խորհրդարանն է ընդունում, որպես բանաձև, և ինչը պետության քաղաքականությունն է։ Հանրային հեռուստաընկերության» եթերում, խոսելով Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին, որով կոչ էր արվում կառավարությանը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի, նշել է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

«Մի փոքր տարբերություն կա այն իմաստով, որ խորհրդարանը վերահսկում է կառավարությանը, և միշտ չէ, որ նրա բանաձևերն անմիջապես քաղաքականության են վերածվում։ Այսպիսով՝ կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, թե ինչպես գործադրել խորհրդարանի բանաձևերը։ Եվ վերջապես, կարող եմ շնորհավորել Չեխիայի հանրապետությանը՝ Նիդեռլանդներին հաղթելու կապակցությամբ։ Այնպես որ, մենք հնարավորություն չունեցանք մեր ազգային թիմի հետ Բաքու գնալ։ Իսկ վերջում իտալացիաները հաղթեցին Եվրոպայի առաջնությունում», - ասել է նա։

--00--ԱԹ