ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից՝ իր ուժերը դուրս բերել ՀՀ-ից․ Նիդերլանդների խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Քաղաքական

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Պալատը,

Լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»:

--00--ԿԿ