Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար», - ասված է հրամանագրում։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր