Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

կորոնավիրուս

Հուլիսի 31-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 379 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 946 դեպք: Կատարվել է 28 331 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս