Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով.

«Ճշտված տեղեկություններով հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս