Քոչարյանի գործով դատախազի հայրը նշանակվել է ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

14

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Փաստենք՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Քաղաքական կոռուպցիա՞

Չէ, չենք լսել»,-գրել է նա:

Մեկնաբանություններում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրել է. «Փաստենք` Առուշ Առուշանյանի գործով դատավորը նշանակվել է Սյունիքի մարզայի դատարանի նախագահ»:

--00—ԼՄ