Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք: Վերջին 24 ժամում կատարվել է 33 629 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 4,06%, վերջին 14 օրը –3,67%, վերջին 7 օրը –4,07%: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 376 200 դեպք: Ապաքինվել է ևս 423 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 358 227:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, ընդհանուր՝ 5 443։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 296 074 մարդ, օրական՝ 6 488:

--00--ԱՀ