Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք, մահացել է 68 հիվանդ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

Կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 240 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է stopcov.ge կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ երկրում վերջին 24 ժամում մահացել է 68 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 368:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 2 235 պացիենտ: