Ֆիզուլում (Վարանդա) բաց դաշտում և անտառում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

հրդեհ

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ Ֆիզուլիի (Վարանդա) շրջանի դաշտում և անտառային գոտում հրդեհ է բռնկվել։ Այդ հատվածում ականապատ տարածքներ են։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարման աշխատանքներին մասնակցում է պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումը և ուղղաթիռ:

--00—ՄՀ