28-ամյա դերասանը Seat Leon-ով բախվել է Lexus-ին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News 

դերասան

Հունիսի 26-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon  մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:   

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: 

--00—ՄՀ