Գենը կարթնանա, և մեր ժողովուրդը թույլ չի տա ո՛չ Սևանը, ո՛չ Երևանը, ո՛չ էլ Սյունիքը հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

«Գենը կարթնանա, և մեր ժողովուրդը թույլ չի տա ո՛չ Սևանը, ո՛չ Երևանը, հատկապես Սյունիքը հանձնել,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին և Բաքվի բռնապետի հռետորաբանությանը, թե վերադառնում են Սյունիք, Սևան և Երևան։

«Սերիալն ու ռաբիսը դեգրադացրին մեր հասարակությանը, և ունեցանք այս ողբալի վիճակը․ պետականության զգացողություն չձևավորվեց։ Արցախի թեման փակելն անհասկանալի է, որովհետև նորից Արցախով պիտի ձևավորվի մեր ամրությունը։ Առանց Արցախի մենք այնպես ենք թիրախավորված, որ մեզ հետ ինչ ուզեն՝ կանեն։ Մենք նորից պետք է վերադառնանք Արցախ և այնտեղից կերտենք մեր պետականությունը, դա ցույց տվեց պատմությունը»,- նկատեց Դադասյանը։ 

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք անկախության շրջանում ստեղծված մշակույթին և հասարակության վրա դրա ունեցած անդրադարձին։ 

Մանրամասները դիտեք տեսանյութում։

--00--ԿԿ