Ո՞ւմ է մակագրվել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածուի ձերբակալման դեմ փաստաբանի բողոքը 

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

«Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքը դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Իրավաբանական հանրույթը լավ գիտի դատավոր Մարտիրոսյանի «անհույս լինելու մասին» , քանի որ վերջինս հակառակը երբեք չի ապացուցել։ Նա փայլում է վարույթն իրականացնող մարմինների կողմից ակնհայտ անհիմն միջնորդությունները բավարարելով»,- նշել է նա։