Լևոն Տեր-Պետրոսյանը խճճվել է․ «Հայաստան» դաշինքը չի արձագանքում նրա հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Thumbnail

«Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբում ասում է, որ թույլ չի տա՝ Քոչարյանը գա իշխանության, իսկ հետո ասում է, որ պատրաստ է նրա հետ կոալիցիա կազմել: Տպավորություն է, որ նա խճճվել է և նրա հայտարարությունները հակասում են իրար: Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքը հնարավոր համարու՞մ է կոալիցիա կազմել ՀԱԿ-ի հետ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ տպավորություն ունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խճճվել է։ «Դրեք նրա հայտարարությունները կողք կողքի և փորձեք նրանց իմաստային տրամաբանությունը գտնել և կտեսնեք, որ դրանք հակասում են»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

«Այժմ նա քննադատում է այն անձին, որը կյանքի է կոչել «Ղարաբաղը բեռ է» չարաբաստիկ հայեցակարգը, որին նա աջակցում է, իսկ այժմ ասում է, որ պետք է ազատվենք այդ մարդուց», - նշեց նա:

Ըստ Վիկոտր Սողոմոնյանի առաջին նախագահի քաղաքական տրամաբանությունը, խեղվել է, ուստի «Հայաստան» դաշինքը գործնականում չի արձագանքում նրա հայտարարություններին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս