Զանգվածային ձերբակալություններ է նախատեսվում Արմավիրում՝ թիրախում է Խլղաթյանի որդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

ю

Ոստիկանության մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս պահին ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդուն և մի քանի հարազատի։

Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելով՝ իշխանությունը մտադիր էր թուլացնել «Պատիվ ունեմ» դաշինքին Արմավիրում, սակայն տեսնելով, որ Խլղաթյանի որդին ու բարեկամները իրականացնում են քարոզարշավ և մեծ է նրանց հաջողության հասնելու հավանականությունը, որ դաշինքը, միևնույն է, հավաքելու է  շատ ձայներ, որոշել են մեկուսացնել Խլղաթյանի բոլոր այն մերձավորներին, որոնք այս պահին մասնակցում են քարոզարշավին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով այս պահին ոստիկանությունը սպասում է, որպեսզի հատուկ նշանակության վաշտը (սպեցնազը) հավաքվի եւ Արմավիրում իրականացնեն հատուկ գորրծողություններ՝ ձերբակալել Խլղաթյանի որդուն և մյուս բարեկամներին, որոնք իրականացնում են քարզչություն՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Սա քաղաքական հետապնդման շարունակությունն է։

Հիշեցնենք, որ Խլղաթյանի ձերբակալությունն ու հետագայում նաեւ կալանավորումը պաշտպանական կողմը գնահատել է լրիվ անհիմն, ապօրինի՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ արդեն բողոք է ներկայացվել։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս