ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223555 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1118753, վերջին մեկ օրում` 3866 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2983 պացիենտ, մեկ օրում նվազել է 50-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214998 անձ, վերջին մեկ օրում՝ 141 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4482 է:
--00—ԼՄ