Էնքան հանցագործներ դարձան կուսակցության ղեկավար, որ ժողովուրդը զզվեց քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

«Ես հեռու եմ այն մտքից, որ հայ զինականն ու զինվորն են պարտվել պատերազմում, ես համոզվել եմ, որ պարտվողը հայ քաղաքական միտքն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, Նորայր Նորիկյանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում 30 տարիների ընթացքում չի ստեղծվել այնպիսի քաղաքական միտք, որը հնարավորություն կտար աշխարհի հետ խոսել իր լեզվով, ցույց տալ Արցախյան հակամարտության իրական էությունը, բացատրել, որ մենք որևէ երկրի, այդ թվում և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, մեր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է։

Նորիկյանի համոզմամբ՝ հենց այս մտքի բացակայությունն է ներկայիս ճգնաժամի և ամոթալի քաղաքական հռետորաբանության պատճառը։

Մանրամասները՝ տեսանյութում։