Ալեքսանդր Կարապետյանը միացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

․

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: 

Վերջին ակումբը եղել է «Արարատ Արմենիա»-ն: Կարապետյանը թիմին միացել էր 2021թ. թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 12 խաղի և դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի չեմպիոն դարձավ Երևանի «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը:

--00--ԱՀ