Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

Անդրանիկ Կարապետյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Կարապետյանը պոկում վարժությունում արժանացել ոսկե մեդալի` գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը, հրումում հայազգի մարզիկը բարձրացրել է 185 կգ-ն: Արդյունքում  նա հայտնվել է չորրորդ հորիզոնականում՝ երկամարտի 345 կգ արդյունքով:

Այսօր պայքարի դուրս կգա նաև 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:  Վաղը  հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը։