ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ հունիսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է:
Կատարվում է քննություն:
--00--ԱԹ