1 օրում՝ 3 վրաերթ. Արցախի ճանապարհային ոստիկանությունը զգոնության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

վրաերթ

Հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ղ.-ն (ծնված 1988թ) վարելով «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Լ.-ին (ծնված 2009թ.), ինչի հետևանքով վերջինս ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Հունիսի 22-ին ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն (ծնված 1998թ.) վարելով «Միցուբիշի չարիոտ» մակնիշի ավտոմեքենան Վ. Սարգսյան փողոցի թիվ 24 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Տ. Շ.-ին (ծնված 1996թ.), ինչի հետևանքով վերջինս գոտկային մկանների սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Հունիսի 22-ին ժամը 19:40-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ն (ծնված 1979թ.) վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հեքիմյան փողոցի թիվ 9/20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ. Ե.-ին (ծնված 2003թ.), ինչի հետևանքով վերջինս աջ ձեռքի մկանների սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս