Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀՖՖ

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել և արդեն ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմ, որտեղ կնախապատրաստվի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

--00--ԱԹ