Երազախաբ եղանք պատահական հաղթանակներից. ՀՖՖ ղեկավարները բախտախնդիրներ են, ունակ չեն որևէ բան անել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Երազախաբ եղանք պատահական հաղթանակներից. ՀՖՖ ղեկավարները բախտախնդիրներ են, ունակ չեն որևէ բան անել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայկական ֆուտբոլը լուրջ խնդիրներ ունի, մանկապատանեկան դպրոց գոյություն չունի, ֆուտբոլիստները ֆիզիկական և տեխնիկական թույլ պատրաստություն ունեն, այս պարագայում ի՞նչ անի գլխավոր մարզիչը, եթե հումք չունի։

Բաղդասարյանի կարծիքով՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները իշխանափոխության հետևանքով են եկել, նրանք չստացված մարզական լրագրողներ են և ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։