Կարմիր խաչն Այրվածքաբանության ազգային կենտրոնին 15000 միավոր բժշկական պարագա է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Այրվածքաբանության ազգային կենտրոնին փոխանցեց մարդասիրական օգնություն, որը ներառում էր մոտ 15000 միավոր բժշկական պարագա, այդ թվում՝ շարժական արտածծիչ սարք, Էլեկտրաթերապիայի մեքենա, վիրակապական նյութեր և այլն: 

Աջակցությունը տրամադրել էր Իրանի Կարմիր մահիկը՝ տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

նկար

--00—ԼՄ