Երևանի 2800-ամյակի այգու շատրվաններն հունիսի 1-ից գործում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

շատրվաններ

Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին: Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:

Չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումներին, շատրվանները կսկսեն գործել ամբողջ ծավալով:  Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեցան իրենց հանգիստն ու երեխաների ուրախ ժամանցը կրկին կազմակերպել բոլորի կողմից սիրված ջրառատ և կանաչաշատ հանգստի գոտում: 

--00—ՄՀ