Մարտունիում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Մարտունի

ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։

4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։

Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։

Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։

--00--ԱԹ